ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մարտի 8-ից ապրիլի 7-ը` կանանց առողջության ամիս
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ մարտի 8-ից ապրիլի 7-ը ամբողջ հանրապետությունում հայտարարվել է Կանանց առողջության միամսյակ։
Նախարարի 2014թ. փետրվարի 24-ի N 330–Ա հրամանով կանոնակարգվել է առաջին անգամ այսպիսի ընդգրկուն ծավալ ունեցող կարևոր միջոցառման պատշաճ և համակարգված կազմակերպելու ընթացակարգը։
Միամսյակի շրջանակներում հանրապետության ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր հաստատություններում կկազմակերպվեն «Բաց դռների օրեր»։ Յուրաքանչյուր կին կարող է դիմել տարածքային իր պոլիկլինիկական հաստատություն` ներկայացնելով անձնագիր, ինչպես նաև, առկայության դեպքում` նախկինում արված բժշկական հետազոտությունների արդյունքները։
Անկախ կնոջ գանգատներից, առողջության առաջնային օղակում սկրինինգ ծրագրի շրջանակներում կկազմակերպվի մանկաբարձ-գինեկոլոգի առաջնային զննում, խորհրդատվություն, ըստ անհրաժեշտության` նաև հետազոտություններ։ Բժշկական ցուցումների դեպքում տեղերում կկազմակերպվեն լրացուցիչ խորհրդատվություններ, լաբորատոր-գործիքային հետազոտություններ և համապատասխան մասնագետների զննումներ։ Բոլոր այն դեպքերում, երբ կինը կարիք կունենա հետազոտություն կամ բուժում անցնելու մասնագիտացված կենտրոնում, ապա «Բաց դռների» բժշկական եզրակացության հիման վրա նա կուղեգրվի համապատասխան կլինիկա, որտեղ կտրամադրվի անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն, բժշկական ցուցումների դեպքում կտրվի վերջնական կարծիք` բուժօգնության, այդ թվում` վիրահատության վերաբերյալ:
Նախարարի հրամաններով այս գործընթացները հստակ կանոնակարգվել են թե՛ Երևանում, թե՛ մարզերում։ Ըստ ժամանակացույցի մարզեր կմեկնեն Երևանի առաջատար կլինիկաների` ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի, «Էրեբունի» բժշկական կենտրոնի, Թիվ 2 բժշկական միավորման, Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի «Հերացի» հիվանդանոցային համալիրի, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի, Ս.Ա.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի նեղ մասնագետները, տեղերում կկատարեն ինչպես խորհրդատվություններ, այնպես էլ` վիրահատություններ։ Անհրաժեշտության դեպքում կանայք մարզերից ևս կուղեգրվեն մայրաքաղաք։
Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ կանանց առողջության պահպանման միամսյակը ծրագրային որոշակի ուղղվածություն ունի։ Կարևորվել են հատկապես վերատադրողական, ինչպես նաև տարեց կանանց տեսողական խնդիրները։ Կրծքագեղձի, ինչպես նաև արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման նպատակով կիրականացվեն սկրինինգային հետազոտություններ։ Երևանում մանկաբարձագինեկոլոգիական մասնագիտացված խորհրդատվություն և անհրաժեշտ բժշկական օգնություն կցուցաբերվեն բոլոր ծննդատներում։ Կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերմանն ուղղված հետազոտություններ կկատարվեն Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, իսկ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի մասնագետները ընդունելություն և անհրաժեշտ հետազոտութչուններ կկատարեն «Դավիթ Անհաղթ» ԲԿ-ում և Երևանի թիվ 17պոլիկլինիկայում։ Օստեոպորոզի վաղ հայտնաբերման նպատակով առանց որևէ եզրակացության 50-ից բարձր տարիք ունեցող կանանց հետազոտությունը կկազմակերպվի Մոր և մանկան առողջության պահրանման գիտահետազոտական կենտրոնում և ԵՊԲՀ-ի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում։ Ավելի երիտասարդները գանգատների դեպքում կարող են դիմել «Բաց դռների» բժշկական եզրակացությամբ։
Միամսյակի ընթացքում կանայք կարող են պոլիկլինիկաներ դիմել նաև նյարդաբանական և ներզատաբանական խնդիրներով։
Մարտի 8-ի տոնական օրը Երևանում ժամը 10-13-ը կանանց կընդունեն ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում, Ուռուցքաբանության ազգային կենտրոնում և ԵՊԲՀ-ի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում` առանց որևէ ուղեգրման։
Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ կանանց առողջության պահպանման միամսյակի ընթացքում դժվարությունների կամ խոչընդոտների հանդիպելու դեպքում խնդրում ենք զանգահարել` Երևանում` քաղաքապետարանի պատասխանատու համակարգողներին 51-42-22 և 54-40-58 հեռախոսահամարներով, ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության բաժին` 52-15-59 և թեժ գիծ` 52-88-72 հեառախոսահամարներով, մարզերում` մարզպետարանների առողջապահության վարչություններ։
Բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված, ինչպես նաև զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց ընտանիքների կանանց խնդրում ենք պոլիկլինիկա դիմելիս իրենց հետ վերցնեն այդ կարգավիճակը հաստատող փաստաթուղթ։
08.03.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 12-րդ Գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
10.10.2025
2025թ. հունիսի 23-ից հուլիսի 4-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...
03.07.2025
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը...
23.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
2025թ. մայիսի 12-ից մայիսի 23-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...
07.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







